Գաստրիտի առաջացման պատճառները և բնական միջոցներ, որոնք առանց կողմնակի բարդությունների կօգնեն բուժել
- Zohrap Amiryan
- 28 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Մարդու ստամոքսը ներքին օրգան է, որը գտնվում է բարակ աղիքի և կերակրափողի միջև: Հենց ստամոքսում է տեղի ունենում մարսողության մեծ մասը:
Ստամոքսում գտնվող թթուներն ունենում են pH-ի ցածր մակարդակ, ինչը բավարար է սննդի միջոցով օրգանիզմ ներթափանցող բակտերիաները ոչնչացնելու համար:
Այսպիսով՝ աղեստամոքսային համակարգը պաշտպանվում է հնարավոր վարակներից, որոնք կարող են առաջացնել փորլուծություն: Սակայն այդ օրգանը կարող է նաև վարակվել և հիվանդանալ այնպիսի հիվանդություններով, ինչպիսին է գաստրիտը: Գաստրիտը կարող է առաջանալ լորձաթաղանթի բորբոքուման հետևանքով, ինչը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փորափքանքը, այրոցքը, ախորժակի կորուստը, արյունահոսությունն ու որովայնի վերին հատվածի (էպիգաստրալ շրջան) ցավերը:
Գաստրիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.
· ծխածոտի չարաշահումը,
· ալկոհոլի չարաշահումը,
· քրոնիկ սթրեսը,
· սխալ սննդակարգը,
· Pylori վարակը:
Գոյություն ունի գաստրիտի բուժման բազմաթիվ ավանդական մեթոդներ, սակայն դեղամիջոցների մեծ մասն առաջացնում են վնասակար կողմնակի բարդություններ:
Այնուամենայնիվ՝ կարելի է օգտագործել որոշ բնական միջոցներ և բարելավել օրգանզիմի վիճակը գաստրիտի ժամանակ՝ առանց կողմնակի բարդություններ առաջացնելու:
Բանական միջոցներ գաստրիտից ազատվելու համար
Բրնձի ջուր
Երկու բուռ բրինձը եփել մեկ լիտր ջրում, քամել եփուկը և խմել սառելուց հետո: Այս հեղուկը կօգնի մեղմացնել այրոցը և բուժել գաստրիտը:
Գազար և նեխուրի հյութ
Երկու գազարն ու մի քանի ճյուղ նեխուրի ցողունը խառնել, ավելացնել մի փոքր ջուր և հարիչով խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Այս բուսական հյութը կօգնի մեղմացնել գաստրիտի ախտանշաններն ու այրոցը:
Կոճապղպեղ ու տանձ
Կոճապղպեղն ու տանձը խառնել հարիչի օգնությամբ մինչև դառնա համասեռ զանգված: Այս ըմպելիքն օժտված է ուժեղ հակաբորբոքային հատկություններով և շատ արդյունավետ է ստամոքսի բակտերիաների դեմ պայքարելու համար:
Խնձոր ու երիցուկ
Խնձորը մաքրել ու կտրարել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել երիցուկի մի քանի թարմ ծաղիկ և մի փոքր ջուր: Խառնուրդը եռացնել և թողնել, որ սառի: Եփուկը հարկավոր է խմել ամեն օր:
Մաղադանոսի հյութ
Խառնել մեկ լիտր ջուրը և մի փոքր մաղադանոսը և խմել ստացված հյութն ամեն օր: Հյութը կարելի է պահել սառնարանում:
Σχόλια