Երուսաղեմում հնագետները բացել են Հիսուսի գերեզմանը (վիդեո)
- Zohrap Amiryan
- 28 окт. 2016 г.
- 1 мин. чтения
PanARMENIAN.Net-ը գրում է.
Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում:
Հետազոտողները ուսումնասիրության համար հարուստ նյութ են հայտնաբերել մարմարի սալաքարի տակ, որը տեղադրվել է 1555-ին, քանի որ ուխտավորները ձգտում էին մի մասունք տանել Տիրոջ գերեզմանից, հայտնում է National Geographic-ը:
Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:
Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները:Աշխատանքները ֆինանսավորում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն):
Աշխատանքները կտևեն 8-12 ամիս, այդ ընթացքում ուխտավորները կշարունակեն այցելել սրբավայր: Ըստ գիտնականների, գերեզմանի բացումը թույլ կտա պարզել թե ինչու է սուրբ Հեղինեն, որը պեղումներ է իրականացրել Երուսաղեմում, որոշել, որ հենց դա է Քրիստոսի հուղարկավորության վայրը:
Սուրբ Հեղինեն Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի մայրն է: Համարվում է, որ նա է իր ուխտագնացության ժամանակ հայտնաբերել Տիրոջ գերեզմանը, Կենարար խաչն ու քրիստոնեության այլ սուրբ մասունքներ:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Комментарии