Մեկնարկել է Արմեն Կախյանի դատավարությունը. նա մեղադրվում է ընկերոջը սպանելու մեջ|tert.am
- Zohrap Amiryan
- 29 окт. 2016 г.
- 1 мин. чтения

tert.am-ը գրում է.
Լոռու մարզի Վահագն գյուղի բնակիչ Արմեն Կախյանը, ում ընտանիքի 7 ընդամենը սպանվել են 2000 թվականի հունվարի 28-ին իրենց տանը, մեղադրվում է ընկերոջը սպանելու մեջ և գործով դատավարությունը մեկնարկել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Կախյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: «Արմեն Կախյանը մեղադրվում է ընկերոջ՝ Նվեր Քոչինյանի սպանության մեջ: Գործը դատարանում է և որոշակի գաղտնիությունից ելնելով չեմ հայտնում, թե մենք ինչ ենք ապացուցել, ինչը՝ ոչ»,-ասաց պաշտպանը: Հարցին, թե դատավարության ի՞նչ փուլում է գտնվում գործը, Ճարոյանն ասաց, որ տարբեր պատճառներով դատական նիստերը հետաձգվել են:
Նա նաև հավելեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը Կախյանը չի ընդունել; Հակոբ Ճարոյանը նաև նշեց, որ Կախյանների ընտանիքը հայտնի է նրանով, որ 2000 թվականին սպանվել են ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ կասկածվում էր Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Էդիկ Մարտիրոսյանը՝ «Ճաճոյի Էդոն», ով սպանվեց 2004 թվականին: «Երբ սպանվեցին Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին՝ Հովհաննես Մարտիրոսյանը և Ռուբեն Խաչատրյանը, կրկին ձերբակալվեց Արմեն Կախյանը, ով կասկածվում էր նրանց սպանության մեջ։ Սակայն երկու ամիս անց նա ազատ արձակվեց, որովհետև սպանությունն ինքը չէր կատարել»,-ասաց Ճարոյանը: Նշենք, որ Արմեն Սերոժի Կախյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ակոսափող տեսակի ատրճանակով, 2016 թվականի փետրվարի 22-ին, ժամը 01-ի սահմաններում, Լոռու մարզի Վահագնի գյուղի 1-ին փողոցում, ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Քոչինյանի հետ, որի ժամանակ կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է գլխին և սպանել նրան: Բացի այդ, Արմեն Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչից հետո 2016 թվականի հունիսի 25-ին հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում:
Բեթղեհեմ Արաբյան
Մանրամասները սկզբնաղբյուրում
Commentaires