«Երբ նոր էի պատգամավոր դարձել, տառապում էի, ինձ հալածում էին» .Շուշան Պետրոսյան|aravot.am
- Zohrap Amiryan
- 29 окт. 2016 г.
- 1 мин. чтения

«Ես բոլորովին ֆեմինիստական շարժումների համակիրներից չեմ, որովհետեւ Աստված կատարյալ է ստեղծել այս աշխարհը: Բայց միաժամանակ չօգտվել կանանց շնորհներից բոլոր դաշտերում՝ թե՛ քաղաքական, թե՛ սպորտի, թե՛ այլ դաշտերում, որտեղ, որպես կանոն, կանայք ընդունված չեն, սխալ է: Կանայք ունեն գույներ իրենց մեջ, որ չունեն տղամարդիկ: Շատ հաճախ կանանց գույներն օգնում են՝ ընդհուպ մինչեւ դիվանագիտական աշխատանքների մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում քաղաքականություն մտնելու իր դժվարությունների մասին խոսեց ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նա գտնում է, որ տղամարդկանց կողմից երբեմն թերագնահատվում են կանայք, կանանց մտքերը. «Ի սկզբանե ժխտողական տրամադրվածություն կա: Չեմ ընդունում: Մեծագույն արվեստ է լսել կարողանալը եւ հասկանալը: Այդ առումով, իհարկե, կռիվս ունեմ»: Ասացվածք կա՝ պետք է կանանց լսել եւ անել ճիշտ հակառակը: Շուշան Պետրոսյանը գտնում է, որ դա անհաջողակ տղամարդիկ են ասում. «Հաճախ տղամարդիկ՝ գիտակցելով, որ կինը ճիշտ բան է ասում, մտածում են, որ եթե համաձայնեն իր հետ, իրենց արժանապատվությունը դրանից կընկնի: Բնավ նման բան չկա: Ի վերջո, եթե ծառայում ես գաղափարի համար, որն ուզում ես, որ դափնիներով հյուսվի եւ հաղթական ավարտ ունենա, պիտի անպայման օգուտ քաղես իմաստուն խոսքից: Կապ չունի՝ դա կին է ասում, թե տղամարդ»: Մեր հարցին՝ երգչուհու կարիերայից հետո, երբ քաղաքական դաշտում հայտնվեցիք, ըստ Ձեզ, ինչո՞ւ հասարակությունն այդպես բուռ արձագանքեց, լավ չընդունեց Ձեզ՝ տեսնելով ՀՀԿ ցուցակում, նա պատասխանեց. «Որովհետեւ իմ երգն իրենցն է, ինձ ավելի որպես հարազատի են ընկալում: Սա հարցի մի կողմն է: Բացի այդ, պատգամավորի կերպարը շատ խեղաթյուրված է սխալ քայլերի, սխալ վարքի պատճառով: Ընդհանրացվում է մյուսների վրա: Ես հրաշալի պատգամավոր ընկերներ ունեմ, որոնց հարգում եմ»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/28/820818/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Comments