Поиск
Վաղ քրիստոնեական շրջանի ամենալավ պահպանված հուշարձանը. հայտնաբերվել է Գրիգորիս Եպիսկոպոսի դամբարանի
- Zohrap Amiryan
- 29 окт. 2016 г.
- 1 мин. чтения

artsakhpress.am-ը գրում է.
ԼՂՀ Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիրը վաղ քրիստոնեական շրջանում կառուցված ամենալավ պահպանված հուշարձաններից է:
Այս հուշարձանի հանդեպ գիտական հետաքրքրությունը միշտ բարձր է եղել: Պատահական չէ, որ համալիրի տարածքում հաճախ են հնագիտական պեղումներ իրականացվում, որի արդյունքում IV դ. սկզբին կառուցված Սուրբ Գրիգորիս եկեղեցում հայտնաբերվել է Գրիգորիս Եպիսկոպոսի դամբարանի արեւելյան մուտքը: Հնագետ Համլետ Պետրոսյանը նշում է՝ Ամարասի դամբարանի պեղումները սկսելու համար առիթ է եղելՏիգրանակերտի երկրորդ նորահայտ եկեղեցու տակ վաղ քրիստոնեական դամբարաններին հատուկ արեւմտյան մուտքով դամբարանի հայտնաբերումը. «Սուրբ Գրիգորիսի դամբարանի արեւելյան պատի փակ լինելն էլ առիթ եղավ պեղումներն սկսելու: Մեզանից առաջ, իհարկե, ադրբեջանցիներն էին պեղումներ կատարել, գտանք նաեւ 1959 թ. շիշը, որտեղ գրված էր, որ պեղումներ են կատարել ու ոչինչ չեն գտել, սակայն, մենք ցանկալի արդյունքի հասանք»:
Հնագետը նշում է` Գրիգորիսի դամբարանի հայտնաբերված արեւելյան մուտքն ունի 2մ լայնությամբ ու 2,5 մ երկարությամբ սալահատակ, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է. «Բացել ենք նաեւ դամբարանի միջանցքի շարունակությունն արեւելյան հատվածում, դեպի դամբարան տանող աստիճանները եւ աստիճաններից դուրս սրբատաշ հարթակը: Դրսից բացել ենք նաեւ մատուռի գետնախարիսխը, որն ունեցել է վերգետնյա ու ստորգետնյա հատված»:
Մանրամասները սկզնբաղբյուր կայքում
Comments