Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ
- Zohrap Amiryan
- 29 окт. 2016 г.
- 1 мин. чтения

armsport.am-գրում է.
Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:
Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու մասին:
Հայրապետյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում: Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ, ով ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում:
Հայրապետյանին հարցրել են նաև Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին:
Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ:
«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments