Մահացած 32-ամյա ծննդկանի երեխային նրա ուզած անունով են կոչել՝ Լևոն|tert.am
- Zohrap Amiryan
- 29 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Վանաձորի ծննդատան բժիշկներին հանցավոր անփութության ու անտարբերության մեջ մեղադրելով՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները բողոք են ներկայացրել նրանց դեմ: Ընդ որում՝ բարեկամներն ասում են, որ ծնունդն ընդունած Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը տևական ժամանակ է, չի գնում աշխատանքի: «Անգամ տեղեկություն ունենք, որ նա բացակայում է Հայաստանից: Մենք իր դեմ էլ ենք վրդովված, քանի որ Հռիփսիմեն 21 օր իր հսկողության տակ է եղել: Հիմա ինքը չգիտենք ուր ա, գործի չի գալիս, ասում են սթրեսի մեջ ա, տեղեկություններ ունենք, որ Հայաստանում էլ չի: Մարդ եթե վախենալու բան չի ունենում, ինչի՞ ա փախնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց մահացած Հռիփսիմեի բարեկամուհի Ռիտա Մնացականյանը։
Մանրամասները tert.am կայքում
Comentários