top of page

Իտալական օմլետ

  • Zohrap Amiryan
  • 29 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ինչպես պատրաստել իտալական օմլետ

Հարիչի թասի մեջ ջարդել ձվերը, աղ անել, թեթևակի հարել, ապա ավելացնել 60 մլ կաթը, ալյուրը, քերած պարմեզան պանիրը, շարունակել հարել 2-3 րոպե: Պահածոյացված սունկը ջրքամել: Տապակի մեջ կարագ հալեցնել, բարակ շերտատած սոխը տապակել՝ մինչև այն թափանցիկ դառնա, ավելացնել ջրքամած սնկի զանգվածը, տապակել մոտ 5 րոպե: Մեկ այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ձվով զանգվածից 2 օմլետ պատրաստել: Սնկի զանգվածին մի քիչ կաթ ավելացնել, համեմել աղ ու պղպեղով, ավելացնել հալեցրած պանիրը, կտրտած մաղադանոսը, կրակն անջատել, թողնել պանիրը հալվի: Պատրաստի օմլետը դնել մատուցվող ափսեի մեջ, մի կեսին սնկով խճողակ դնել, մյուս կեսը վրա բերել, զարդարել կանաչու տերևով. Մատուցել տաք:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իտալական օմլետ

http://www.mykitchen.am/chashatesakner/italakan-omlet

Comments


bottom of page