top of page

Մինչև այս ամեն ինչը չփոխվի՝ տրաքացնելու են. Հրանտ Թոխատյանը տպարանի շենքի պայթեցման մասին

  • Zohrap Amiryan
  • 29 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Տպարանի շենքի ի՞նչն է պատմամշակութային: Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը՝ արձագանքելով առաջին տպարանի շենքի պայթեցմանը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դիտարկմանը, թե պատճառն այն է, որ Երևանի առաջին տպարանն է, Տպագրիչների փողոցն էլ կարծես անվանվել է հենց տպարանի պատճառով, Հրանտ Թոխատյանը նախ նշեց, որ Տպագրիչների փողոցը փոքր–ինչ վերև է: «Հիմա որ գրեցիք ի՞նչ, վաղը չե՞ն տրաքացնի, մինչև այս ամեն ինչը չփոխվի՝ տրաքացնելու են»,- նշեց Հրանտ Թոխատյանը: Հիշեցնենք, որ բազմաթիվ մտվորականներ իրենց վրդովմունքն են արտահայտել շենքի պայթեցման նկատմամբ՝ նշելով, որ սա «վանդալիզմ է» Հին Երևանի նկատմամբ: Ավելին, հեռուստամեկնաբան Մարկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էրթե մինչ այս հին շենքերը չէին պայթեցվում, դրանք համարակալվում էին, ինչ-որ տեղ տեղափոխվում, ինչը աղոտ հույս էր թողնում, որ դրանք երբևէ կվերականգնվեն:

Մանրամասները tert.am կայքում

Комментарии


bottom of page