top of page

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի թիվ 109 դպրոցի աշակերտների միջև՝ սոցցանցում սիրած աղջկա մասին ան

  • Zohrap Amiryan
  • 30 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Արսեն Մ.-ի գործի դատական քննությունը,-գրում է 1in.am կայքը:

1998 թվականի դեկտեմբերի 15-ին ծնված Արսենը դեպքի պահին՝ 2016 թվականի մայիսի 16-ին, ինչպես նաև դատավճռի հրապարակման պահին 17 տարեկան էր:

Նա մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի պահին ինչպես ամբաստանյալը, այնպես էլ տուժողը Երևանի թիվ 109 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ էին: Դատավճռի հրապարակման պահին ամբաստանյալ Արսեն Մ.-ն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող էր արդեն:

Դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարել հետևյալը:

Անչափահաս Արսեն Մ.-ն բնակվում է իր մոր ու նրա ամուսնու հետ, ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է: Արսենի հայրը մահացել է 2007 թվականին:

Ամբաստանյալ Արսենն ու տուժող Հայկը սովորել են նույն ավագ դպրոցի զուգահեռ դասարաններում, մինչև դեպքը միմյանց հետ չեն շփվել:

2016 թվականի մայիսի 16-ին, ժամը 13-ի սահմաններում տուժող Հայկ Մ.-ն Արսենին հանդիպելով՝ հրավիրել է իրենց՝ թիվ 109 ավագ դպրոցի հետնամաս՝ զրուցելու:

Տղաները գնացել են այնտեղ , խոսել են նույն դպրոցում սովորող աղջիկներից մեկի՝ Արուսի (անունը փոխված է) մասին: Խոսակցությանը ներկա են եղել նաև Հայկի համադասարանցիներ Ռուբենն ու Դերենիկը, ովքեր չեն միջամտել: Խոսակցության ժամանակ Հայկը բարձրացրել է ձայնը, նրա ու Արսենի միջև վեճ է առաջացել: Հայկն առաջինն է ձեռքով հարվածել Արսենին, ու ծեծկռտուք է սկսվել:

Ներկա գտնվող Դերենիկը մի կողմ է տարել Արսենին, իսկ Ռուբենը հեռացրել է Հայկին: Բայց Հայկը հայհոյանքներ է տվել Արսենի ծնողների, նաև՝ հանգուցյալ հայրիկի հասցեին:

Հայհոյանքները լսելով՝ Արսենը դուրս է պրծել Դերենիկի ձեռքից, մոտեցել է Հայկին ու իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել՝ դիտավորությամբ Հայկի առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած՝ թափանցող վերք, ողնաշարի գոտկային հատվածի ծակած-կտրած ու աջ նախաբազկի ծակած-կտրած վերքեր:

Արսեն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար: Նա հայտնել է, որ դեպքի օրը դասերն ավարտվելուց հետո Հայկն իրեն կանչել է դպրոցի հետնամաս՝ խոսելու: Ինքը մենակ է եղել, Հայկի հետ են եղել նրա համադասարանցիներ Ռուբենն ու Դերենիկը: Վեճն ու կռիվը սկսվել են Հայկի՝ իր հետ բարձր ձայնով խոսելու պատճառով: Այնուհետև Հայկը հայհոյանքներ է տվել, ինչից հետո ինքը նրան հարվածներ է հասցրել դանակով, որը պատահաբար այդ օրը գրպանում էր:

Արսեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page