ԱՄՆ-ի պետդեպն ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Ստամբուլը|tert.am
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

TERT.AM-ը գրում է.
Միացյալ Նահանգների պետդեպը Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում աշխատող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել թուրքական քաղաքը. այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հավելելով, որ համապատասխան նախազգուշացման տեքստը հրապարակվել է պետդեպի պաշտոնական կայքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան իշխանությունները նման որոշում են կայացրել ծայրահեղական խմբավորումների ակտիվացման պատճառով: Նրանք չեն բացառել, որ խմբավորման անդամները կարող են հարձակվել Ստամբուլում գտնվող ամերիկացիների վրա:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է միայն Ստամբուլի հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին և որևէ կերպ չի առնչվում Թուրքիայում ԱՄՆ-ի այլ դիվանագիտական ներկայացուցչություններին:
Բացի դրանից՝ պետդեպը խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել դեպի երկրի հարավ-արևելյան հատված ուղևորություններից:
Ամբողջական նյութը սկզբնաղբյուրում
Comments