Поиск
Ցավազրկող միջոց. ինչպես է անանուխն օգնում ազատվել գլխացավից .Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Ինչպես գրում է aif.ru-ն, անանուխը գլխացավից ազատվելու լավագույն միջոցներից է: Միգրենի դեպքում անանուխի հիման վրա պատրաստված սպիրտային թուրմով տրորում են քունքերը: Սակայն հիշեք, որ միգրենի դեպքում այս միջոցն արդյունավետ է, եթե այն օգտագործեք նոպայի սկզբնական շրջանում: Եթե միգրենն արդեն իսկ սկսվել է, ապա այդ դեպքում առանց դեղամիջոցի հնարավոր չէ ազատվել ցավից:
Եթե գլուխը ցավում է սթրեսի կամ հոգնածության հետևանքով, ապա պատրաստեք հետևյալ խառնուրդը. վերցրեք 1 բաժին անանուխի տերևներ, 1 բաժին երիցուկ ու ½ բաժի կատվախոտի արմատներ(валериана): Ստացված խառնուրդից վերցրեք 1 ճ/գ ու լցրեք այն 1 բաժակ եռման ջրի մեջ, թողեք այն թրմվի այնքան, մինչև որ սառչի, քամեք այն ու օգտագործեք 2 ընդունումով:
Bình luận