top of page

«Ժողովուրդ» .Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել. վարորդները զարմացած են

  • Zohrap Amiryan
  • 30 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սկսել Երեւանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ շատ վարորդներ օրինական ճանապարհով մեքենայի տեխզննման կտրոններ են ձեռք բերել, այնուհետ պարզվել է, որ դրանք իրականում ինչ-որ մարդկանց կողմից տպված կեղծ կտրոններ են: Ոստիկանությունն արդեն իսկ ունի բոլոր այն մեքենաների տվյալները, որոնց տրամադրվել են կեղծ կտրոններ: Վարորդները եւս զարմացած են, չնայած որ ոստիկանության աշխատակիցները կարողացել են նորմալ բացատրել վարորդներին իրենց իրավունքներն ու տեղեկացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ վարորդը տեղյակ չի եղել, որ կտրոնը կեղծ է, որեւէ արձանագրություն չի կազմվելու: Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման աշխատանքները միշտ են իրականացվում ոստիկանության կողմից, քանի որ կան վարորդներ, ովքեր պատճենահանում են այլ մեքենայի կտրոնն ու փակցնում իրենց մեքենաների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/604977/

Comments


bottom of page