Ալժիրցի բժիշկները 73-ամյա կնոջ որովայնում հայտնաբերել են 35 տարվա քարացած պտուղ|tert.am
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Ալժիրի արևելյան Սկիկդա քաղաքի հիվանդանոցներից մեկի բուժական թիմն ի դեմս 73-ամյա մի կնոջ առնչվել է հազվագյուտ դեպքի:
Ինչպես հայտնում է Al Arabia-ն, մասնագետները տարեց կնոջ որովայնում հայտնաբերել են քարացած պտուղ, որը կինը կրել է 35 տարի: Նշվում է, որ կինը վարել է միանգամայն նորմալ կյանք, սակայն վերջերս նա ուժեղ փորացավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մասնագետներն արել են անակնկալ բացահայտումը:
Հատուկ բուժզննման արդյունքում բժիշկները ֆիքսել են կնոջ որովայնում, սակայն նրա արգանդից դուրս գտնվող օտար մարմնի առկայությունը: Մասնագետները նշել են, որ պտուղը, որին կինը կրել է 35 տարի շարունակ, կշռում է 2 կգ և եղել է զարգացման 7-րդ ամսում: Այս ամենը հիմք է տվել բժիշկներին ենթադրել, որ կինը հղիացել է 1981թ., սակայն չի իմացել այդ մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ բժշկության համաշխարհային պատմության մեջ արձանագրվել է մոտ 300 դեպք, երբ կանանց որովայնում հայտանաբերվել է տարիներ շարունակ այնտեղ մնացած և քարացած պտուղ:
Հայտնի է, որ նմանօրինակ առաջին դեպքը գրացվել է հեռավոր 1582թ., երբ մի ֆրանսուհի 68 տարեկանում մահանալուց հետո դիահերձվել է ու բժիշկներին «անակնկալ» մատուցել:
Նյութը tert.am-ի
Comentarios