Աղիների համար «սուպեր սկրաբ», որը կօգնի պայքարել որովայնի ավելորդ ճարպերի դեմ |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Մեկ ամիս շարունակ, ամեն առավոտ անհրաժեշտ կլինի օգտագործել «սուպեր սկրաբը»: Մեկ ամիս հետո, արդեն ձեր տանջանքները իրենց կարդարացնեն, քանի որ այն կբարելավի ձեր մաշկի, դեմքի ու մազերի գույնն ու եղունգների վիճակը, իսկ ձեր որովայնի ավելորդ ճարպերը կսկսեն շատ արագ անհետանալ: Բաղադրիչները՝ 5 – ճաշի գդալ վարսակի փաթիլներ 5 – ճաշի գդալ ջուր,
1 – ճաշի գդալ կաթ (կամ 1 - թեյի գդալ սերուցք); 1 – թեյի գդալ մեղր, 5 – ընկույզ Պատրաստման եղանակը
5 ճաշի գդալ վարսակի փաթիլները լցնել 5 ճաշի գդալ եռացրած ու սառեցրած ջրի մեջ ու թողնել ամբողջ գիշեր(կարելի է նաև առավոտյան 15-ից 20 րոպե թողնել): Առավոտյան վարսակի փաթիլների վրա ավելացնել 1 ճաշի գդալ կաթ կամ 1 թեյի գդալ սերուցք, 1 թեյի գդալ մեղր, 5 հատ հունական ընկույզ կամ կամ պնդուկ: Այդ ամենը խառնել, որից հետո այն մանրակրկիտ ծամել ու կուլ տալ: Խորհուրդ է տրվում 3 ժամ ոչինչ չուտել ու չխմել (թեյ կամ սուրճ): 3 ժամ հետո, արդեն կարող եք օգտագործել սուրճ կամ թեյ:
Վստահ եղեք, որ այն ձեր կազմվացքին կհաղորդի թեթևություն ու կօգնի պահպանել ձեր գեղեցիկ կառուցվածքն ու կհաղորդի բարձր տրամադրություն:
Comments