Երկրում առաջին միջուկային պատերազմը կարող է բռնկվել խմելու ջրի համար
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

mamul.am-ը գրում է.
Մեր մոլորակում առաջին միջուկային պատերազմը կարող է բռնկվել ոչ թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այլ Հնդկաստնի ու Պակիստանի` Հինդուստան թերակղզու և Հինդ գետի խմելու ջրերի պաշարներին տիրանալու համար: Նման հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի համալսարանի գիտնականները: «Հինդ գետի ավազանը դանդաղ գործողության ջրային ռումբ է, որը կարող է պայթել ամեն պահի` մեծացնելով տարածաշրջանում ջրային պաշարների պակասը և կլիմայի անդառնալի փոփոխությունների պատճառ դառնալ: Ջրային պաշարներին տիրանալու համար այլ հակամարտություններ ևս գոյություն ունեն, ու մենք այժմ զբաղվում ենք դրանց վերլուծությամբ, որպեսզի Երկիրը կարողանա ջրային ռեսուրսների օգտագործման խաղաղ և կայուն հանգրվանի հասենլ»,- հայտարարել է Համիլթոնում (Կանադա) ՄԱԿ-ի Ջրային ռեսուրսների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սմախտինը: Գիտնականն ասել է, որ Հինդուստան թերակղզում ջրային ռեսուրսների համար պայքարը սրվել է վերջին տարիներին, բառացիորեն ամիսներ առաջ Հնդկաստանը հայտարարել է, որ դադարեցնում է Հինդ գետի հարցով մշտական հանձնաժողավի հետ աշխատանքները, որով 1960թ. ի վեր կարգավորվում են Հնդկաստանի և Պակիստանի միջև ջրային հարաբերությունները: Այդ համաձայնագրի շրջանակներում Հնդկաստանն ստացել է Հինդ գետի 3, իսկ Պակիստանը` 2 վտակների և հենց բուն գետի ջրային պաշարներից օգտվելու իրավունքը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments