Поиск
Սոչիում պտտահողմերի հավանական առաջացման արտակարգ նախազգուշացում է հայտարարվել.tert.am
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Սոչիի իշխանությունները քաղաքի առափնյա հատվածում արտակարգ նախազգուշացում են հայտարարել պտտահողմերի հավանական առաջացման պատճառով, ինչի մասին հայտնում է russian.rt.com-ը՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությանը հղումով:
Մասնագետների կանխատեսմամբ՝ մոտակա 1-3 ժամվա ընթացքում կամ մինչև օրվա վերջ Սոչիի ափերի մոտ պտտահողմերի առաջացման վտանգ կա:
ԱԻՆ-ը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին պահպանել անվտանգության կանոններն ու հնարավորինս հեռու մնալ թեթև շինություններից, կամուրջներից, էստակադներից, էլեկտրաէներգիայի փոխանցման լարերից, ծառերից ու արդյունաբերական օբյեկտներից:
Նյութը tert.am-ի
Comentarios