Գիտնականները գտել են անբուժելի ճարպակալման գլխավոր պատճառը|mednews.am
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

mednews.am-ը գրում է.
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է՝ հիպոտալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ պայքարում սննդակարգերն ու վարժությունները։ Իրենց եզրակացությունները Մոնրեալի համալսարանի կինիկական հիվանդանոցի հետազոտական կենտրնի ֆիզիոլոգները շարադրել են Cell Reports ամսագրում հրապարակված հոդվածում։
Հետազոտողները մուտանտային գենով գենետիկորեն մոդիֆիկացված մկների են բուծել են, որը չէր կարող ճիշտ գործող ABHD6 կոդավորել։ Այս սպիտակուցն ակտիվ է նեյրոնների այն խմբում, որը գտնվում է հիպոտալամուսում, գլխուղեղի այն մասը, որը կանոնակարգում է օրգանիզմի հորմոնալ գործունեությունը։
Պարզվել է, որ կյանքի ճիշտ պայմաների ու սննդակարգի դեպքում այդ մկները չեն տարբերվում նորմալ մկներից։ Սակայն ցրտի ներգործության դեպքում նրանք չեն կարողանում պահպանել մարմնի մշտական ջերմաստիճանը, նաեւ հակված են ճարպակալման, եթե կերակրի մեջ ճարպերի բարձր պարունակություն է։ Ընդ որում, նրանք չեն կարողանում քաշից ազատվել սովորական սննդակարգի վերադառնալու դեպքում:
Գիտնականները կարծում են, որ նման մեխանիզմ կա նաեւ մարդու օրգանիզմում։ Այս ենթադրությունն ապացուցելու համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ, սակայն մասնագետները վստահ են, որ եթե մարդիկ չեն կարողանում նիհարել, ուրեմն նրանց մոտ ABHD6-ը սխալ է գործում։
Comments