Поиск
Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով.Գագիկ Սուրենյան
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՈՒշադրություն Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով: Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի զդեցության գատում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ:Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:
Comments