top of page

5 բանջարեղեն, որոնք կօգնեն իջեցնել օրգանիզմում միզաթթվի մակարդակը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 30 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Tert.am Medicine կայքը գրում է.

Մարդիկ ոչ միշտ են նախապատվությունը տալիս առողջ սննդին և ոչ միշտ են վարում առողջ ապրելակերպ, ինչը վաղ թե ուշ անդրադառնում է առողջության վրա: Հարկ է հիշել, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք նպաստում են օրգանիզմում պուրինների մակարդակի բարձրացմանը (երշիկեղեն, կարմիր միս, գազավորված ըմպելիքներ և այլն): Պուրինների քայքայումից առաջանում է միզաթթու՝ մի միացություն, որը ներթափանցում է արյան մեջ, տարածվում ամբողջ օրգանիզմում և կուտակվում անոթներում, ինչի հետևանքով սկսում են բորբոքային գործընթացներ, որոնք ուղեկցվում են ոժգին ցավերով: Ամենից հաճախ բորբոքվում են ոտքերի և ձեռքերի մատների հոդերը, ինչպես նաև ծնկահոդերը: Կարող է առաջանալ նաև հոդատապ, որը նույնպես դրսևորվում է ուժգին ցավերով: Այս դեպքում հարկ է հիշել, որ բացի մասնագետի նշանակած բուժումից, հարկավոր է նաև հետևել սննդակարգին և հրաժարվել սննդի մեջ ունեցած որոշ սովորություններից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 բանջարեղեն, որոնք անչափ օգտակար են այս դեպքերում և նպաստում են օրգանզիմում միզաթթվի մակարդակի իջեցմանը: 1. Արտիճուկ Ատիճուկն օրգանիզմում միզաթթվի մակարդակի նվազման համար լավագույն մթերքն է: Այն օժտված է միզամուղ հատկությամբ, ինչի շնորհիվ մաքրում է օրգանիզմը տոքսիններից և կանխում հեղուկի կուտակումը: Բացի այդ, հարկ է հիշել, որ այս բանջարեղենը պարունակում է մի շարք օգտակար հանքանյութեր, վիտամիններ ու հակաօքսիդանտներ: Այն հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով և օրգանիզմի համար անչափ կարևոր ճարպաթթուներով: Արտիճուկները կարելի է եփել, ստացված արգանակը խմել, իսկ բանջարեղենին ավելացնել ձիթայուղ կամ քացախ: 2. Սոխ

Սոխի բուժիչ հատկությունների մասին մարդիկ գիտեն դեռ հին դարերից և օգտագործում են այն տարբեր հիվանդությունների բուժման համար: Այն նպաստում է օրգանիզմում միզաթթվի մակարդակի իջեցմանը՝ աստիճանաբար ազատելով հիպերուրիկեմիայից: Բացի այդ, այն նաև իջեցնում է տրիգլիցերիդների մակարդակը: Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի իջեցման համար հարկավոր է միջին չափի երկու սոխը բաժանել երկու մասի, դնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև այն փափկի: Ստացված թուրմը լցնել շշի մեջ, ավելացնել կես կիտրոնից քամված հյութ և խմել օրվա ընթացքում:

3. Դդում Դդումը նունյպես շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն հիանալի միզամուղ միջոց է, ինչի շնորհիվ մաքրում է օրգանիզմը նաև միզաթթվից: Այն նաև օգնում է ազատվել տոքսիններից ու մի շարք այլ վնասակար նյութերից: Դդումը կարելի է ինչպես խաշել, այնպես էլ եփել ջեռոցում: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև դդմի սերմերի մասին, որոնք պարունակում են մի շարք օգտակար նյութեր: 4. Նեխուր (сельдерей) Այս համեղ բանջարեղենը կարող է դառնալ հիանալի բաղադրիչ տարատեսակ համեղ ուտեստների համար: Այն օգնում է կարգավորել արյան բնական рН բալանսը, ինչը թույլ է տալիս բնական ճանապարհով ազատվել միզաթթվից: Բացի այդ, այն նաև մաքրում է արյունը, դուրս է բերում օրգանիզմից վնասակար տոքսինները և օգնում է ազատվել ավելորդ քաշից: Նեխուրը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ եփած վիճակում: 5. Գազար

Գազարը, ինչպես և նեխուրը, նպաստում է հիմնային միջավայրի ստեղծմանը, ինչն օգնում է մաքրել օրգանզիմը պուրիններից ու անոթներում կուտակված միզաթթվի բյուրեղներից: Գազարից կարելի է պատրաստել բնական հյութ: Հարկավոր է երկու գազարն ու մեկ ճակնդեղը մանրացնել, ավելացնել մի փոքր ջուր և հարիչով հարել այնքան ժամանակ, մինչև դառնա համասեռ զանգված: Հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է սահմանափակել կարմիր մսի, կենդանիների ներքին օրգանների, երշիկեղենի, ծովամթերքի և գարեջրի գործածությունը: Բացի այդ, շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է ժամանակ գտնել վարժությունների ու սպորտով զբաղվելու համար: Այս ամենի հետ մեկտեղ՝ հարկավոր է հետևել բժշկի բոլոր ցուցումներին և օգտագործել ավելի շատ մրգեր ու հատապտուղներ (ցիտրուսային մրգեր, բալ, լորամիրգ և այլն): Դրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը խստ անհրաժեշտ է օրգանիզմին՝ միզաթթվի մակարդակն իջեցնելու համար:

Նյութը Tert.am Medicine կայքի

Comentarios


bottom of page