top of page

Tesla-ի մրցակիցը ցուցադրել է իր առաջին սերիական մոդելը (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 30 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

tert.am կայքը գրում է.

Ամերիկյան Faraday Future ընկերությունը, որը պատկանում է LeEco չինական կոնգլոմերատին, հրապարակել է իր առաջին սերիական մեքենան ցուցադրող թիզերը: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, տեսանյութը, որում ցուցադրվում է հատուկ ծածկույթով քողարկված մեքենան, հրապարակվել է ավտոարտադրողի պաշտոնական յութուբյան ալիքում: Նորագույն մոդելի մասին հավելյալ տեղեկություններ դեռևս չկան: Տեսանյութում ընկերությունը, որը մտադիր է դառնալ Tesla-ի մրցակիցը շուկայում, հաստատել է միայն, որ մեքենան համալրված է լինելու էլեկտրական ուժային համակարգով: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Faraday Future-ի առաջին մեքենայի դեբյուտը կայանալու է 2017-ի սկզբին` Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Լաս Վեգասում:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Yorumlar


bottom of page