top of page

Կկայանա Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 30 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

mamul.am-ը հղում կատարելով nkr-news.com կայքին' գրում է.

Նոյեմբերի 4-ին Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 20-ամյա Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Հիշեցնենք` Ադամ Սահակյանը սովորում էր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետում: 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ՝ ծառայելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն, Ադամը թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո կարողացել էր 7 հոգուց բաղկացած իր սահմանապահ խմբով անցնել շրջանաձև պաշտպանության: Գործելով ըստ մարտական հաշվարկի` հակառակորդը 4-5 ժամ չի կարողացել գրավել հայկական դիրքը: Որպես 112 դիրքի ավագ պարգևատրվել է արիության մեդալով: Ադամ Սահակյանը հակառակորդի կողմից վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր: Մարմինն ամփոփված է Եռաբլուրում:

Comments


bottom of page