Поиск
«Աստված մի արասցե, եթե այս բյուջեն կատարվի, սա աղետ կլինի». Հրանտ Բագրատյան
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения

2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ասաց. «Դուք ոնց որ առանց բռնակի ճամպրուկ լինեք, անընդհատ ասում եք վատ է ու ոչինչ չեք անում: Ամեն տարի նույն ոճն է: Աստված մի արասցե, եթե այս բյուջեն կատարվի, սա աղետ կլինի»:
Այնուհետև, Բագրատյանը կառավարությանը մեղադրեց թվանկարչության մեջ: «Ոլոտներ կան, որ պարզապես թիվը նկարված ա: Վիճվարչության պետն էլ թույլ չի տա, որ ստեմ, նա լավ գիտի թվերը: Դուք էս թվերը ճշտո՞ւմ եք, ճշտեք մի հատ հասկանանք՝ ինչ ա կատարվում: Ես ուզում եմ զարգացում տեսնեմ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նյութի մանրամասները mamul.am կայքում
Comments