Поиск
ՊԲ-ն հետ է շպրտել շփման գծում ականազերծում կատարող ադրբեջանցի մի խումբ զինծառայողների
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Comments