Նախագահը ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացմանը|tert.am
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, համալիրի ղեկավարության և բացման կապակցությամբ համալիրում գտնվող բազմաթիվ հյուրերի հետ միասին Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված շուրջ 200 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Նյութի մանրամասները կարող եք կարդալ tert.am կայքում
Comments