10 ախտանշան, որոնք վկայում են լյարդի գերծանրաբեռնվածության մասին |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Ընդամենը մեկ կիլոգրամից քիչ ավել կշռող լյարդը կարելի է համարել «բարդ քիմական գործարան», որն աշխատում է 24 ժամ շարունակ: Այն վերամշակում է մարդու կերած, խմած, շնչած և նույնիսկ մաշկի վրա հայտնված գերթե ամեն ինչը: Ընդ որում՝ սա լյարդի կատարած ավելի քան 500 գործառույթներից ընդամենը մի քանիսն են: Լյարդն ամեն օր օգնում է օրգանիզմին, ապահովում է էներգիայով, պայքարում է վարակների ու տոքսինների դեմ և կատարում է մի շարք այլ կենսական նշանակության գործընթացներ: Լյարդի գործառույթներն են.
1. Այն մաքրում է արյունը. ազատում է ալկոհոլի և այլ քիմիական նյութերի վնասակար ազադեցությունից, չեզոքացնում ու ոչնչացնում է թունավոր նյութերը: 2. Էներգիա է հաղորդում. մարմինն ու միտքը ակտիվ պահելու համար լյարդը արտադրում, պահում ու մատակարարում է էներգիա (գլյուկոզա): Բացի այդ, այն նաև կարգավորում է ճարպերի ստեղծումը, պահպանումն ու սպառումը: 3. Արտադրում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին արյունը տարատեսակ նյութերով հարստացնելու, արյան մակարդելիությունը կարգավորելու և վարակներից պաշտպանվելու համար: 4. Կարգավորում է հորմոնալ հավասարակշռությունը (սեռական հորմոններ, վահանաձև գեղձի հորմոններ, կորտիզոն և մակերիկամների այլ հորմոններ): 5. Կարգավորում են խոլեստերինի մակարդակը. արտադրում է խոլեստերին և վերածում է այն այլ անհրաժեշտ նյութերի: 6. Կարգավորում է անհրաժեշտ հանքանյութերի (երկաթ, պղինձ և այլն) ու վիտամինների քանակը: 7. Արտադրում է լեղի, որն էլ մաքրում է օրգանիզմը տոքսիկ նյութերից և նպաստում է մարսողությանը: 10 ախտանշան, որ լյարդը ծանրաբեռնված է տոքսիններով · գլխացավեր ու ուշադրության կենտրոնացման խնդիրներ,
· հոգնածություն,
· բացասական հույզեր,
· առատ քրտնարտադրություն,
· մկանային ցավեր,
· մարսողական խնդիրներ,
· անհանգստություն,
· դեպրեսիա,
· բերանի խոռոչի տհաճ հոտ,
· քաշի կտրուկ ավելացում: Հարկ է հիշել, որ առողջությունն առաջին հերքին պայմանավորված է ճիշտ սննդակարգով: Հարկավոր է հրաժարվել վերամշակում անցած մթերքից և օգտագործել առողջ սնունդ: Խորհուրդ է տրվում ուտեստը պատրաստելիս օգտագործել միայն բնական բաղադրիչներ: Բացի այդ, հարկավոր է. · գնել միայն բնական մթերք,
· խուսափել պահածոյացված մթերքից և ուտել թարմ մրգեր ու բանջարեղեն,
· հետևել համակարգված դիետայի,
· ուտել բնական և հիմնականում բուսական մթերք,
· սննդակարգում ներառել ծլած հացահատիկներ, ֆերմենտավորված մթերք, առողջ ճարպեր և հում ընկուզեղեն ու սերմեր,
· խուսափել ծանր կենդանական ծագման ճարպերից, կիսաֆաբրիկատներից ու ապխտած մթերքից,
· օգտագործել օգտակար բուսայուղեր և ձուկ,
· օրվա ընթացքում հարկավոր է պարբերաբար ջուր խմել,
· օգտագործել օգտակար ճարպեր (ավոկադո, կոկոսյան ընկույզի յուղ և այլն),
· օգտագործել մանրաթելեր (արտիճուկ, կտավատի սերմեր, ավոկադո և այլն),
· հրաժարվել զտված շաքարավազից,
· սահմանափակել ալկոհոլի օգտագործումը: Լյարդի համար 3 լավագույն մթերքը Արտիճուկ Արտիճուկը պաշտպանում լյարդը և նպաստում է լեղու արտադրությանը: Բացի այդ, այն հարուստ է մանրաթելերով, ինչի շնորհիվ նպաստում է «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Հատկանշական է, որ նույնիսկ ջերմային մշակումից հետո այն շարունակում է մնալ հզոր հակաօքսիդանտ և պայքարում է ազատ ռադիկալների դեմ: Քրքում Քրքումը հզոր հակաբորբոքային միջոց է, որը պաշտպանում է լյարդը և օգնում է վերականգնել նրա բոլոր գործառույթները:
Կաթնային ուղտափուշ (Молочный чертополох) Սա լավագույն խոտաբույսն է լյարդի համար: Այն պարունակում է siymarin ակտիվ բաղադրիչ, որն օժտված է հակաֆիբրոզային, հակավիրուսային, հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով, որոնք պաշտպանում են լյարդի բջիջները վնասվածքից:
Ավելի մանրամասն կարդացեք այս հասցեով' http://med.tert.am/am/news/2016/10/31/10-axtanshan-lyard/25769
Comments