Поиск
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին|tert.am
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են դեռևս 2014թ. դեկտեմբերի 26-ից գերության մեջ հայտնված հայ զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին,-գրում է tert.am կայքը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այցելությունը կայացել է օրեր առաջ: Նշվում է, որ կոմիտեի աշխատակիցների միջոցով գերին և իր ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comentarios