top of page

Ելակն իջեցնում է խոլեստերինի մակարդակը

  • Zohrap Amiryan
  • 30 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Սննդի մեջ ելակի ներառումը զգալիորեն իջեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ու կանխում սրտային հիվանդությունները: Այս եզրակացությանն են հանգել իտալացի ու իսպանացի հետազոտողները:

Նրանք 23 առողջ կամավորներին մեկ ամիս օրական 500 գրամ ելակ են տվել: Համեմատելով կամավորների արյան՝ նախքան փորձարկումը և փորձարկումներից հետո վերցված նմուշներն՝ ապացուցել են, որ խոլեստերինի և «վատ» խոլեստերինի ընդհանուր մակարդակը նվազել է համապատասխանաբար 8,78 և 13,72 տոկոսով: Այսպես կոչված՝ «լավ» խոլեստերինի մակարդակը փոփոխության չի ենթարկվել:

Սակայն հարկ է նշել, որ բոլոր ցուցանիշները վերադարձել են նախնական մակարդակին ելակը սննդակարգից հանելուց 15 օր հետո:

http://mamul.am/am/news/93899

Comments


bottom of page