Ինչպե՞ս կփոխվի էլեկտրաէներգիայի սակագինը|araratnews.am
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения

araratnews.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխման մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Բանախոսի խոսքով՝ տարածաշրջանում ամենաբարձր սակագինը մեզ մոտ է, և դա այն դեպքում, երբ մենք էլեկտրաէներգիա արտադրող երկիր ենք. «Վերջին երկու տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե կրկնակի բարձրացել է: Այս տարի իբր իջեցվեց, բայց երբ համեմատում ենք, տեսնում ենք, որ ավելի շուտ բարձրացել է, ոչ թե իջել: Տարածաշրջանում ամենաբարձր սակագինը մեզ մոտ է, մինչդեռ կան երկրներ, որոնք ներկրում են էլեկտրաէներգիա, բայց նրանց սակագինը մերի չափ է կամ նույնիսկ ավելի ցածր»:
Ինչ վերաբերում է սակագնի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որում վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել էր համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ, Չիլինգարյանը նշեց. «Շատերի համար դա ուրախալի լուր էր. լսել էին, որ էժանանալու է, ուրախացել էին: Բայց հիմնականում խնդիրը այն է, որ եթե էժանանա էլ, միայն սոցիալապես անապահովների համար կիջնի, իսկ շարքային սպառողների համար որ գոնե չբարձրանա, լավ կլինի»:
Comments