top of page

Չինաստանում պանդան «ըմբշամարտի է բռնվել» իր տարածք ներխուժած տղամարդու հետ (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 31 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ցուցադրված է, թե ինչպես է Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում պահվող պանդան հարձակվում իր տարածք ներխուժած երիտասարդի վրա: Մոտ 1 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ երիտասարդը մտնում է պանդային հատկացված ցանկապատ տարածքն ու մոտենում նրան՝ փորձելով գրավել կենդանու ուշադրությունը: Վերջիվերջո պանդան շարժվում է տեղից ու ըմբշամարտիկին հատուկ շարժումներով գետնին տապալում իր անդորրը խախտած անծանոթին, ում երկար պայքարից հետո հաջողվում է անվնաս լքել տարածքը:

Մանրամասները

Comments


bottom of page