Поиск
«Պուտինը մեծ գրոհ է նախապատրաստում Հալեպի ուղղությամբ». The Times
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Այս շաբաթ Ռուսաստանը մտադիր է գրոհել Հալեպը, գրում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով հետախուզության սեփական աղբյուրներին: Թերթի տեղեկություններով` Կրեմլը պատրաստվում է օգտագործել Վաշինգթոնի արտաքին քաղաքական ակտիվության ժամանակավոր թուլացումը կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ և գրավել Հալեպը: Դրանից հետո Մոսկվան արդեն փաստի առաջ կկանգնեցի ԱՄՆ-ի նոր նախագահին: Հարձակման հավանականությունը թերթը կապում է ՌԴ ռազմածովային ուժերի միակ ավիակիր, «Ադմիրալ Կուզնեցով» հածանավի` տարածաշրջանում հայտնվելու հետ:
Առավել մանրամասն կարող եք կարդալ mamul.am կայքում
Комментарии