Նոր Գեղիում հինգ անչափահաս ու մեկ զինվոր ունեցող ընտանիքն ապրում է ծանր պայմաններում (տեսանյութ)|ter
- Zohrap Amiryan
- 31 окт. 2016 г.
- 1 мин. чтения
tert am կայքը գրում է.
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ապրող Լուսինե Ասրյանի բազմազավակ ընտանիքը՝ հինգ անչափահաս երեխաներ ( մեծ տղան ծառայում է ՀՀ ԶՈՒ–ում), ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում: Տան անդամներից գրեթե բոլորն առողջական ծանր խնդիրներ ունեն, իսկ տան ամենափոքր անդամի՝ Հայկի վիրահատությունների քանակը մայրը չի հիշում: «Ես ապրում եմ ծայրահեղ ծանր պայմաններում: Վեց երեխա ունեմ, որդիս՝ Համլետը, ծառայում է բանակում: Չնայած չորս ամիս առաջ զորակոչվել է բանակ, սակայն արդեն 1,5 ամիս է գտնվում է հիվանդանոցում, առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ, բայց ես ոչ ոքի չկարողացա ապացուցել, որ որդիս առողջական խնդիրներ ունի»,-ասում է Լուսինե Ասրյանը:
Լուսինե Ասրյանը հիշում է, որ երեխաներին մեծ դժվարությամբ ու կրկին միայնակ է մեծացրել։ «Մեկին այգում ծառից եմ օրորոց սարքել, որպեսզի օրորեմ ու աշխատեմ դաշտում, մյուսին թողել եմ տանը, մյուսին տարել եմ ինձ հետ: Աշխատանք լինի, կրկին կաշխատեմ ու ոչ ոքից ոչինչ չեմ չեմ խնդրի, միայն ես իմ եկամուտն ունենամ»,– ասում է նա:
Մանրամասն կարող եք կարդալ tert .am կայքում
Comentários