25 խորհուրդ, որոնք կնպաստեն սիրո և հարգանքի մթնոլորտի հաստատմանը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 1 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Մարդիկ ավելի հաճախ մտածում են սիրո, կրքի և ընդհանուր հետաքրքրությունների մասին, քան փոխադարձ հարգանքի: Սակայն հարգանքի պակասը խանգարում է զույգի հարաբերությունների բնականոն զարգացմանը:
Հաճախ զուգընկերների անհարգալից վերաբերմունքը միմյանց հանդեպ դրսևորվում է մանրուքներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ քայլ, որոնք կօգնեն խուսափել սխալներից:
1. Հարկավոր է ուշադիր լսել զուգընկերոջ բոլոր խոսքերը՝ պարզելու համար, թե ինչ է նա ուզում, ինչի կարիք ունի և ինչն է նրան անհանգստացնում:
2. Զուգընկերոջը պետք է ցույց տալ, որ նրա ցանկությունները, ձգտումներն ու անհանգստությունը շատ կարևոր են ձեզ համար:
3. Եթե ձեզ որևէ բան են խնդրում, աշխատեք հնարավորինս արագ արձագանքել: Մի ձգձգեք ժամանակը և օգտագործեք ցանկացած հնարավորություն՝ հոգատարություն ցուցաբերելու համար:
4. Հարկավոր է ոչ միայն շնորհակալություն հայտնել զուգընկերոջը որոշակի արարքների համար, այլև հիանալ նրա մարդկային հատկություններով:
5. Կատակելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ հումորը կարող է ինչպես կյանք տալ հարաբերություններին, այնպես էլ վիրավորել զուգընկերոջ զգացմունքները, ուստի պետք չէ անցնել այդ սահմանը:
6. Զուգընկերոջը ուրիշների հետ կարելի է համեմատել միայն նրա առավելությունները մատնանշելու համար:
7. Երբեք կողմնակի անձնանց մի պատմեք միայն ձեզ հայտնի անձնական մանրամասները:
8. Վեճերի ընթացքում եղեք արժանի հակառակորդ, սակայն մի տարվեք վիճելով, քանի որ նպատակը ոչ թե հաղթելն է, այլ փոխզիջման գալը:
9. Դժգոհությունն արտահայտելիս աշխատեք չքննադատել զուգընկերոջը:
10. Հրաժարվեք սարկազմից:
11. Զուգընկերոջից դժգոհելու դեպքում այդ դժգոհությունը հարկավոր է հայտնել հենց նրան, այլ ոչ թե պատմել կողմնակի մարդկանց:
12. Երբեք մի անտեսեք ու մի արհամարհեք զուգընկերոջը:
13. Աշխատեք չխոսել միմյանց հետ անհամբերությամբ ու զայրացած:
14. Եթե զուգընկերը սխալ է գործել կամ սխալ որոշում է կայացրել, աշխատեք լինել հասկացող ու կարեկցող:
15. Երբ զուգընկերը որևէ բան է առաջարկում, հարկավոր է գովել նրան նոր գաղափարների համար:
16. Մի խանգարեք զուգընկերոջը վարվել իր ուզածի պես:
17. Սովորեք հանգիստ ընդունել տեսակետների մեջ առաջացած ցանկացած տարաձայնություն:
18. Հնարավորության դեպքում աջակցեք միմյանց ընդունած որոշումների դեպքում:
19. Ցույց տվեք, որ գնահատում եք ընդհանուր բյուջեում զուգընկերոջ ունեցած նորդրումը՝ անկախ այդ ներդրման չափերից:
20. Բացի այդ, ցույց տվեք որ գնահատում եք նաև նրա ոչ նյութական ներդրուները:
21. Սխալ գործելու կամ անմտածված որոշումներ կայացնելու դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ ներողություն խնդրել:
22. Նաև հարկավոր է մտածել այն ցավի մասին, որ պատճառում եք զուգըներոջը: Հարկավոր է դաս քաղել բոլոր վեճերից ու կոնֆլիկտներից և շտկել պահվածքը:
23. Միշտ պատրաստ եղեք ներել զուգընկերոջը, երբ նա սխալվում է կամ անմտածված որոշում է կայացնում:
24. Զուգընկերոջ հարակավոր է հաճախ գովասանքի խոսքեր ասել:
25. Զուգընկերոջ հանդեպ հարգանք ցուցաբերեք ոչ միայն առանձին, այլև ուրիշների ներկայությամբ:
Հարկ է հիշել, որ միայն վերոնշյալ խորհուրդներով պետք չէ առաջնորդվել, քանի որ սա հիմնական քայլերն են, որոնք կարելի է և պետք է համալրել նորերով:
Նյոււթը' Tert.am Medicine-ի
コメント