top of page

ԱՄՆ-ում հին և ժամանակակից Nissan-ների քրաշ-թեստ են անցկացրել (տեսանյութ)|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովագրական ինստիտուտը (IIHS) հրապարակել է քրաշ-թեստի տեսանյութ, որում իրար են բախվում Nissan-ի նոր և ժամանակակից մոդելները,-գրում է mamul.am կայքը:

Կազմակերպությունը ցանկացել է ցուցադրել տարբեր շուկաներում միևնույն ավտոարտադրողի երկու բազային մոդելների միջև անվտանգության ստանդարտների տարբերությունը: Քրաշ-թեստին մասնակցել է Nissan Tsuru սեդանը, որը 25 տարի շարունակ համարյա առանց փոփոխությունների թողարկվում է Մեքսիկայում և ներկայացնում է իրենից երրորդ սերնդի Sentra մոդելը: Քրաշ-թեստի ժամանակ իրար են բախվել Tsuru մոդելի Nissan-ը և ամերիկյան շուկայում ամենահասանելի ժամանակակից Nissan-ի՝ 2016թ. մոդելային տարվա Versa-ն:

Комментарии


bottom of page