Ամսական 40.000 դրամով ենք ապրում. Վանաձորում ծնված եռյակի ծնողներն աջակցության կարիք ունեն

Այս տարվա փետրվարին Վանաձորում ծնված եռյակ տղաները ծնողների ու երկու քույրերի հետ բնակվում են սոցիալական ծանր պայմաններում Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակներից,-այս մասին տեղեկացանք NEWS.am կայքից:
«Սենյակը շատ փոքր է մեզ համար: 7-ով մեկ սենյակում ենք մնում, այն եւ՛ հյուրասենյակ է, եւ՛ ճաշասենյակ, եւ՛ ննջասենյակ: Քիչ չի փոքր է, նաեւ շատ խոնավ է, ինչի հետեւանքով երեխաներն անընդհատ հիվանդանում են,-NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց երեխաների մայրը՝ Ռիմա Միրզոյանը:
Երեք տղաների ծնվելուց հետո ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Ընտանիքի հիմնական եկամուտը 40.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է: Այն, սակայն, հազիվ 8 ամսական եռյակ տղաների համար անհրաժեշտ տակդիրների ու կաթ գնելուն է բավականացնում:
Ընտանիքի հայրը հիմնական աշխատանք չունի: Ժամանակ առ ժամանակ կանչում են փայտ կտրելու կամ այլ բանվորական աշխատանք կատարելու: Վաստակած գումարը, սակայն, միեւնույնն է, շատ չնչին է լինում:
նյութի Մանրամասները սկզբնաղբյուր կայքում



















Комментарии