top of page

Անկարայում ձերբակալվել է հայտնի թուրք լրագրող Քադրի Գյուրսելը, ով Ադրբեջանին խորհուրդ էր տվել մոռանա

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրակազմի դեմ ոստիկանական գործողության շրջանակում ձերբակալվել է նաև հայտնի թուրք լրագրող, «Ջումհուրիյեթ» պարբերականի գլխավոր խորհրդատու Քադրի Գյուրսելը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:

«Ինձ ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Տանս մեջ խուզարկություն է իրականացվում հիմա: Տուն եմ գնում»,- մինչ ձերբակալվելը գրել էր լրագրողը Twitter-ի իր էջում: Իր հոդվածներից մեկում Գյուրսելը կոչ էր արել Ադրբեջանին մոռանալ Արցախի մասին և դեմ էր արտահայտվել Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության հարցում Ղարաբաղյան խնդրի շահարկմանը: Հայտնի թուրք լրագրողը, 2009 թվականին այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ էր դրել անմար կրակի մոտ, գրում է tert.am-ը:

Նյութի մասին տեղեկացանք' armedia.am կայքից

Comentários


bottom of page