top of page

4 արդյունավետ միջոց թևատակերի մուգ պիգմենտացիայից ազատվելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Այս խնդիրն առկա է շատերի մոտ, սակայն շատ քչերը գիտեն ինչպես կարելի է ազատվել նրանից: Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրիչներով միջոցներ, որոնց օգնությամբ հանրավոր է ազատվել թևատակերի մուգ պիգմենտացիայից:

Թևատակերի մաշկի մգացման պատճառները կարող են լինել տարբեր՝ կոսմետիկ միջոցների օգնությամբ մազերի հեռացում, չափից շատ քրտնարտադրություն, սափրում, սպիրտ պարունակող դեզոդորանտների օգտագործում, ալկոհոլի չարաշահում ու թևատակերի վատ օդափոխություն:

Ինչ անել, եթե մաշկն արդեն փոխել է իր գույնը

Այդ դեպքում կարող են օգնել հետևյալ միջոցներից որևէ մեկը:

1.Խառնեք կերակրի սոդան ու ջուրը 2:1 հարաբերակցությամբ: Ստացված սկրաբը բարակ շերտով քսեք թևատակերին՝ մի փոքր շփելով մաշկը:Թողեք լրիվ չորանա, որից հետո լվացեք ջրով: Շատ կարևոր է որ նման պրոցեդուրայից հետո թևատակերը մնան չոր: Այս մեթոդը կարող եք օգտագործել շաբաթը 1 անգամ:

2. Մանր քերիչով քերեք հում կարտոֆիլն ու մի քանի շերտ թանզիֆով այն ֆիլտրեք:Քսեք մգացած թևատակերին, սպասեք 20 րոպե, մինչև որ հյութը լիովին կներծծվի, իսկ մաշկը կդառնա չոր, որից հետո լվացեք ջրով:

3. Այս մեթոդն ավելի երկարատև է, որը պետք է կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթ շարունակ: Վերցրեք կոկոսի յուղն ու այն քսեք թևատակերի մաշկի վրա, որից հետո այն մաքրեք տաք ջրով:

4. Կիտրոնի հյութը ևս շատ արագ օգնում է մաքրել մուգ պիգմենտացիան: Կիտրոնի շերտով տրորեք թևատակերի մաշկն ու կստանաք հիանալի արդյունք:

Մգացած թևատակերի մաշկը կարող է վկայել ինսուլինի դիմադրության, ճարպակալման ու հորմոնալ խանգարումների մասին: Եթե նշված մեթոդների օգտագործումից հետո սպասված արդյունք չեք ստանում, դիմեք բժկի օգնությանն ու համոզվեք որ ամեն ինչ նորմալ է:

նյութը ' Tert.am Medicine

Kommentare


bottom of page