Поиск
Եվրոպայի խորհուրդը բացատրություններ է պահանջում Թուրքիայից
- Zohrap Amiryan
- 1 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Եվրոպայի խորհրդում լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնումը: Այս մասին Twitter-ում գրել է կազմակերպության մամուլի քարտուղար Դենիել Հոլտգենը: «Մահապատժի սահմանումն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ: Մենք մտահոգված ենք այդ առնչությամբ և բացատրություններ ենք պահանջում»,- գրել է Հոլտգենը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կառավարությունը փաստաթուղթ է պատրաստել երկրում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ և մոտ ապագայում մտադիր է այն ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Թուրքիայում մահապատժի վերականգնման շուրջ քննարկումները սկսել են հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Մանրամասները armedia.am կայքում
Comments