top of page

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երկարեցնել կյանքը 60%-ով |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Նոր հետազոտությունների շրջանակներում գիտնականները հայտնաբերել են մի գեն, որն «անջատելով» կարելի է երկարեցնել մարդու կյանքը 60%-ով: Հետազոտությունները, որոնք անց են կացվել խմորիչի բջիջների վրա, կարող են դառնալ հիմք՝ մարդու կյանքը երկարեցնող ներ մեթոդի ստեղծման համար:

Հետազոտության համար օգտագործվել է Saccharomyces cerevisiae խմորիչը: Տարբեր գիտափորձերի արդյունքում գիտնականները ստացել են 4698 մոդիֆիկացված խմորիչ: Ընդ որում՝ փոփոխվել է նաև դրանց գենետիկ կոդը: Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կյանքի տևողության վրա անմիջական աղդեցություն է ունենում 238 գեն:

Բացի այդ, պարզվել է, որ LOS1 գենի ապաակտիվացումը նպաստում է խմորիչի կյանքը 60%-ով երկարեցնելուն: Գիտափորձերի ընթացքում գիտնականներն առաջնորդվում էին այն ժամանակահատվածով, որի ընթացքում մայր բջջի մոտ դեռ պահպանվում է կիսվելու ունակությունը:

Գիտնականները կարծում են, որ իրենց հետազոտությունները կօգնեն հասկանալ ու մանրակրկիտ կերպով ուսումնասիրել այն բոլոր գենետիկ գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են բոլոր օրգանիզմների կյանքի տևողության վրա: Հնարավոր է, որ հենց այս հետազոտությունների շնորհիվ մարդկությանը կհաջողվի գտնել անմահության գաղտնիքը:

նյութը' Tert.am Medicine

Comments


bottom of page