top of page

Ոստիկաններն են հրահրել բախումները. սարիթաղցիները՝ Բաղրամյան 26-ի դիմաց|araratnews.am

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Բողոքի ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց: Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով մի խումբ քաղաքացիներ արդեն չորս ամիս է` կալանավորված են: Վերջիններիս հարազատները ձերբակալությունը համարում են անօրինական` պահանջելով ազատ արձակել նրանց,-այս մասին գրում է araratnews.am կայքը:

Araratnews.am-ի հետ զրույցում կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանն ասել է, որ երեք ամիս է` պայքարում են իրենց հարազատների ազատության համար, բայց ապարդյուն: «Բողոքի ակցիա ենք արել դատախազության շենքի մոտ, ԱԺ-ի դիմաց, այստեղ էլ ենք եղել: Հիմա խնդրում ենք Սերժ Սարգսյանից` ազատ արձակել մեր տղաներին, նրանք արդեն իրենց պատիժը կրել են: Արդեն չորրորդ ամիսն է գալիս, ու եթե տեսել եք կադրերը, ակնհայտ է, որ հիմք չկա, եւ, հետեւաբար, հիմք չեն կարողանում գտնել, որ նրանք պետք է 5-10 տարի դատվեն»,- պատմել է Նարինե Ղազարյանը:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Комментарии


bottom of page