Ձկան յուղն օգնում է կանխել շիզոֆրենիայի առաջացումը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Գիտնականները մի շարք հետազոտությունների ընթացքում նկատել են մի հետաքրքիր օրինաչափություն: Պարզվել է, որ ձկան յուղը կարող է շատ արդյունավետ լինել հոգեկան խանգարումների դեպքում: Այս մասին հայտնի է դարձել լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
Բժիշկների խոսքով՝ այս դեղամիջոցի բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում գլխուղեղի աշխատանքի վրա՝ կանխելով բարդ հոգեբանական հիվանդությունների առաջացումը:
Հարկ է նշել, որ Ավստրալիայի Առողջության Երիտասարդական Կենտրոնի գիտաշխատողների ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 80 կամավոր: Ծրագրին նաև ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Վիեննայի Բժշկական Համալսարանի գիտնականները:
Հետազոտություններին մասնակցող բոլոր կամավորներն ունեին հոգեկան խանգարումների հակվածություն, սակայն ձկան յուղի գործածությունից հետո գիտնականները նկատել են, որ նրանց գլխուղեղի նեյրոտրանսմիտերների փոխազդեցության որակը սկսել է բարելավվել:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Комментарии