top of page

Վանգայից մնացած բաղադրատոմսեր՝ խպիպի (зоб) բուժման համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 2 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Հայտնի պայծառատես Վանգայից մեզ են հասել բազմաթիվ բաղադրատոմսեր, այդ թվում նաև խպիպի բուժման համար:

Այս հիվանդության դեպքում Վանգան խորհուրդ էր տալիս խմել չմաքրված վարսակի եփուկ, որը պատրաստելու համար հարկավոր է եռացնել մեկ լիտր ջուրը, ավելացնել մի բուռ վարսակ, այնուհետև շարունակել եփել ևս 1 րոպե, վերցնել կրակից և փաթաթել կաթսան տաք կտորով: Եփուկը լավ թրմել և խմել ցանկության դեպքում:

Բացի այդ, կարելի է նաև թեյի նման թրմել աղացած վարսակը և խմել այն կամ պատրաստել արծաթախոտի (лапчатка серебристая) թուրմ:

3 ճաշի գդալ փետրախոտը (սարի սմբուլ, ковыль) երեկոյան լցնել թերմոսի մեջ, ավելացնել 3 բաժակ եռացրած կաթ և թրմել: Ստացված թուրմի երկու բաժակը հարկավոր է խմել օրվա ընթացքում, իսկ երրորդը (խոտաբույսերի հետ) օգտագործել գիշերը՝ կոմպրես դնելու համար:

50 գրամ մատնունին (калган), 5 գրամ խնկեղեգի (касатка) արմատները և 25 գրամ դառը օշինդրը (горькая полынь) լցնել տարրայի մեջ, ավելացնել 600 գրամ խոզի ներքին ճարպ և դնել տաք գոլորշու վրա: Այս կերպ եռացնել երկու ժամ, այնուհետև վերցնել կրակից և թողնել սառի: Գիշերը ստացված քսուքը քսել հիվանդ հատվածին: Դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:

Նյութը' Tert.am Medicine

Comments


bottom of page