Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի առջև. ՀՀ վարչապետն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահին|ar
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին,-գրում է armedia.am կայքը:
Վարչապետը ողջունել է տիկին Դըֆրենյի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքա¬բա¬նության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպա¬սար¬կի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի բնակչությանը։ Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին Դըֆրենյն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար: Զրուցակիցները կարևորել են «Brussels Airlines» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments