Արևմուտքը մտադիր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ստանիսլավ Տարասով
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանից արված հայտարարությունները պատահական չեն: Tert.am-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով վերջինս չէր բացառել ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցությունը,-գրում է Tert.am կայքը:
Մոսկվայում լուրեր շրջանառվում են, որ Ադրբեջանը ցանկանում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, բայց Ղարաբաղի հետ մասին: Հասկանալով, որ սա հնարավոր չէ, քանի որ ԵՏԱՄ անդամ է նաև Հայաստանը, Ադրբեջանն առաջարկում է ժամանակավորապես Ռուսաստանի վերահսկողությանը հանձնել Ղարաբաղը ու սառեցնել զարգացումը, որովհետև կան լուրեր, որ Արևմուտքը մտադիր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- նշել է Ստանիսլավ Տարասովը:
Քաղաքագետը նկատել է, թե Արևմուտքը խաղում է, ցանկանում է իբրև թե ճանաչել ԼՂ անկախությունը և որպեսզի Ղարաբաղը Արևմուտքին բաժին չհասնի, Ռուսաստանին է առաջարկվում վերահսկել իրավիճակը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comentarios