top of page

Սիսիան-Գորայք ճանապարհին Mitsubishi Grandis-ը շրջվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր|tert.am

  • Zohrap Amiryan
  • 2 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

tert.am-ըգրում է.

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 06։57-ին, ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին Mitsubishi Grandis մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի և Ս. Մ.-ի դիերը: Փրկարարները հոսանքազրկել են մեքենան:

Comments


bottom of page