top of page

Քրիստինե Պեպելյանի հարսանեկան անակնկալը երկրպագուհուն.տեսանյութ

  • Zohrap Amiryan
  • 2 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Քրիստինե Պեպելյանն օրերս անակնկալ է մատուցել իր ամենահավատարիմ երկրպագուներից մեկին՝ հայտնվելով նրա հարսանյաց խնջույքին եւ կատարելով շնորհավորական մի քանի երգ,-այս մասին գրում է bravo.am կայքը:

«Աննային ճանաչում եմ արդեն 15 տարի, կարելի է ասել՝ տեսել եմ, թե ինչպես է մեծացել: Նա շատ զուսպ, խոր աղջիկ է, ում հետ տարիների շփում ունենք: Նա ներկա է եղել իմ բոլոր միջոցառումներին: Երբ իմացա, որ պատրաստվում է ամուսնանալ, որոշեցի՝ պետք է այդ կարեւոր օրն իր կողքին լինեմ»,-ասել է նա: Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ իր քայլերով ուզում է ապացուցել, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է՝ սերը, ծափահարությունը, հավատարմությունը. «Պատրաստվեցի ու թաքուն գնացի ռեստորան: Համոզված էի՝ շատ կուրախանա: Երբ հայտնվեցի դահլիճում ու տեսա նրա աչքերի փայլն ու հուզմունքը, ցանկացա ավելին անել իր համար»:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comentários


bottom of page