top of page

«Տղաս` Արարատս նիհարած էր, երբեք նրան այդպես հյուծված չէի տեսել». Ռիմա Խանդոյան|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի առաջին դատական նիստը: Դատական նիստի մեկնարկին դատավորը հայտնել է, որ գործում ներգրավված է 44 տուժող, որոնցից դատարան է ներկայացել 14-ը: Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ հաջորդ դատական նիստին միջնորդությամբ է հանդես գալու` Արարատ Խանդոյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանելու համար: «Պետք է տեղեկացնեմ, որ ոստիկանների կողմից արձակված լուսաձայնային նռնակների պատճառով, իմ պաշտպանյալի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել»,-ասել է փաստաբանը:Դատական նիստին մասնակացում էր նաև Արարատ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը: Վերջինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տղայի առողջական վիճակը վատացել է. «Տղաս` Արարատս նիհարած էր, երբեք նրան այդպես հյուծված չէի տեսել: ուզում եմ, որ ազատ արձակվի, բայց մեր երկրում արդարություն չկա: Իրականում իմ որդին անմեղ է, իրական հանցագործներն իրենք են, որ ստից տեղը դատում են»:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page