top of page

Հայկական ժամանակ». ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ունեցվածքը

  • Zohrap Amiryan
  • 2 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ Է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատան, 7 հողամաս և 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն Է Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա։

Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ Էլ փոխառություն Է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով Է լինում)։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել Է 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար։

Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ Է ստացել աշխատավարձից մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել Է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ»,–գրում է թերթը։

Նյութը ' tert.am

Comments


bottom of page