Թանձրատերևուկի (толстянка) բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն|tert.am
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Թանձրատերևուկն (толстянка) ունենում է բազմաթիվ տեսակներ, սակայն ամենատարածվածը որպես սենյակային բույս օգտագործվողն է: Այս բույսը երբեմն անվանվում է նաև կրասուլա:
Հարկ է նշել, որ այս բույսը պարունակում է մեծ քնակությամբ մկնդեղ, ուստի դրա հիման վրա պատրաստված դեղամիջոցները խորհուրդ չի տրվում չարաշահել: Գերդոզավորման դեպքում նկատվում է փսխում, փորլուծություն, գիտակցության խանգարումներ:
Այնուամենայնիվ՝ այս բույսն ունի նաև մի շարք օգտակար հատկություններ և շատ արդյունավետ է բազմաթիվ հիվանդությունների դեպքում:
Հերպես (շուրթերին)
Հարկավոր է մի քանի տերևից քամել հյութը և օրվա ընթացքում 30 րոպեն մեկ քսել այն ախտահարված հատվածներին: Կարելի է նաև բամբակը թրջել այդ հյութի մեջ և ամրացնել այն ախտահարված հատվածին:
Նշիկաբորբ (ангина), տոնզիլիտ
Թանձրատերևուկի 10 տերևից քամել հյութը և խառնել 200 մլ ջրին: Ստացված խառնուրդով հարկավոր է օրական 3-5 անգամ ողողել կոկորդը:
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն
Առավոտյան նախաճաշից 1 ժամ առաջ հարկավոր է ուտել թանձրատերևուկի երկու տերև: Ընդ որում՝ տերևներն անհրաժեշտ է շատ լավ ծամել:
Պիելոնեֆրիտ, ցիստիտ
Թանձրատերևուկի 5 տերևը մանրացնել, ավելացնել 200 մլ տաք ջուր, 1 ժամ թրմել, այնուհետև քամել: Թուրմն ընդունել օրական երեք անգամ (ուտելուց 15 րոպե առաջ) մեկական ճաշի գդալ:
Արթրիտ, արթրոզ
10-15 տերևից քամել հյութը և քնելուց առաջ քսել ախտահարված հոդերին:
Թութք
Թութքի դեպքում հարկավոր է հեմորոիդալ հանգույցներին դնել կտրած տերև: Այս միջոցն օգնում է անմիջապես:
Այրվածքներ, կապտուկներ, ձգվածքներ, վերքեր, թարախակույտեր
Նման վնասվածքների դեպքում հարկավոր է թանձրատերևուկի տերևների խյուսը դնել ախտահարված հատվածին և վիրակապել: Չորանալու դեպքում վիրակապը հարկավոր է փոխել (2-3 ժամը մեկ):
Հարկ է նաև նշել, որ որոշ տվյալներով՝ այս բույսը մաքրում է օդը վնասակար մանրէներից ու բակտերիաներից: Մարդիկ նույնիսկ հավատում են, որ այն հարստություն ու հաջողություն է բերում:
Նյութը ' med.tert.am-ի
Commentaires