Поиск
Ադրբեջանն այս գիշեր ԼՂՀ շփման գծում կիրառել է ձեռքի հակատանկային և ենթափողային տիպի նռնականետեր
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (ՁՀՆ-7 /5 արկ/) և ենթափողային (ԵՆ-25 /3 արկ/) տիպի նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Slaq.am - Լրատվական աղբյուր
Comments